Գրինսթոունի մասին
Գրինսթոունը թվային գրադարանների հավաքածուներ ստեղծելու և տարածելու համար նախատեսված ծրագրային ապահովման փաթեթ է: Այն ապահովում է տեղեկատվության կազմակերպման և այն համացանցում կամ շարժական կրիչների վրա, ինչպիսիք են DVD-ն և USB ֆլեշ կրիչները, հրապարակելը: Գրինսթոունը արտադրվում է Նոր Զելանդիայի թվային գրադարանի նախագծի կողմից Վայկատոյի համալսարանում և մշակվում և տարածվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և [http://humaninfo.org/ Human Info ՀԿ հետ համագործակցությամբ: Այն «բաց կոդով», բազմալեզու ծրագրակազմ է, որը թողարկվել է GNU Ընդհանուր հանրային արտոնագրի պայմաններով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք Greenstone Factsheet-ը:
Գրինսթոուն ծրագրաշարի նպատակն է հնարավորություն տալ օգտվողներին, հատկապես համալսարաններում, գրադարաններում և հանրային սպասարկման այլ հաստատություններում ստեղծել իրենց սեփական թվանշային գրադարանները: Թվանշային գրադարաններն արմատապես բարեփոխում են, թե ինչպես է տեղեկատվություն տարածվում և ձեռք բերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկեր համայնքներում և հաստատություններում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ամբողջ աշխարհում և հատկապես զարգացող երկրներում: Հուսով ենք, որ այս ծրագրաշարը կխրախուսի թվանշային գրադարանների արդյունավետ տեղակայումը տեղեկատվության փոխանակման և հանրային տիրույթում տեղադրելու համար: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այս գրքում How to build a digital library, որը հեղինակել են խմբի անդամներից երեքը:
Գրինսթոունի ծրագրակազմն առաջացել է այս նախագծից, և այս նախաձեռնությունը հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նոր Զելանդիայի ազգային հանձնաժողովի հաղորդակցության ենթահանձնաժողովի կողմից՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում Նոր Զելանդիայի ներդրման մաս:
Գրինսթոուն նախագիծը յոթերորդ ստացողն է՝ երկամյա Namur award, որը արժևորում է ստացողներին միջազգային հարթակներում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների ազդեցության սոցիալական հետևանքների հանրահռչակման համար։
Կրթական, գիտական և մշակութային տեղեկատվության տարածումն ամբողջ աշխարհում, և հատկապես դրա հասանելիությունը զարգացող երկրներում, կենտրոնական է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների համար, որոնք հետապնդվում են նրա միջկառավարական «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, և համապատասխան, հասանելի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները դիտվում են որպես կարևոր գործիք այս համատեքստում:
UNESCO -ն կազմակերպում է տարածաշրջանային training workshops Գրինսթոունի օգտագործման վերաբերյալ:
Այս նախագիծն աշխատում է ՄԱԿ-ի գործակալությունների և այլ ՀԿ-ների հետ և համաշխարհային համբավ է ստեղծել մարդկային զարգացմանը հետաքրքրող փաստաթղթերը թվայնացնելու և այն լայնորեն հասանելի դարձնելու համար՝ զարգացող երկրներին անվճար և այլոց համար ծախսերի փոխհատուցման հիման վրա:
download էջից հասանելի ներբեռնումները հյուրընկալվում են Sourceforge կողմից: